fbpx
Աշխարհ

Մակրոնը զրուցել է Զելենսկիի ու Պուտինի հետ․ վերջինիս առաջարկել է կապի մեջ մնալ առաջիկայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին Մակրոնը հայտնել է Facebook-ի իր էջում։

Նա ողջունել է Զելենսկիի պատասխանտվության զգավողությունը և նշել, որ վերջինիս խնդրանքով և հումանիտար իրավիճակից ելնելով զրուցել է նաև Պուտինի հետ։

Նրա խոսքով՝ Պուտինի հետ իր զրույցում նա կրկնել է միջազգային հանրության խնդրանքը, այն է՝ դադարեցնել ՌԴ հարձակումը Ուկրաինայի վրա և անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը։

Մակրոնի խոսքով՝ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար Պուտինին առաջարկել է կապի մեջ մնալ առաջիկա օրերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ