fbpx
Ժամանց

21:00 17/5/2019

Մադոննան իր նոր սինգլը կներկայացնի «Եվրատեսիլի» եզրափակիչում

Ամերիկացի հանրահայտ երգչուհի Մադոննան «Եվրատեսիլի» եզրափակիչում կներկայացնի իր նոր սինգլը՝ Future-ը, որը ձայնագրվել է ռեփեր Quavo-ի հետ համատեղ: Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական կայքից։

«Մադոննան երկու երգ կկատարի «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի՝ մայիսի 18-ին նշանակված եզրափակիչում. 1989 թվականի Like A Prayer հիթը և Future էքսկլյուզիվ կոմպոզիցիան, որը նա կկատարի ամերիկացի ռեփեր Quavo-ի հետ համատեղ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչների խոսքով՝ «Եվրատեսիլի» հանդիսականները կդառնան առաջինը, որոնք կլսեն Մադոննայի երգը նրա Madame X նոր ալբոմից:

Նշվում է, որ այս տարի լրանում է արտիստուհու Like A Prayer կուլտային ալբոմի թողարկման 30 տարին, ուստի Մադոննան որոշել է խորագրային հիթը կատարել Թել Ավիվում միջազգային մրցույթի բեմահարթակից: Ժողովրդականություն վայելող երաժշտական շոուի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 18-ին Թել Ավիվում, որտեղ տարբեր երկրներից ժամանած 26 մասնակիցները կպայքարեն «Եվրատեսիլ-2019»-ի հաղթողի կոչման համար:

Վերեվ