Մադոննան նոր երգ է թողարկել իր «Madame X» ալբոմի համար, որը հասանելի կլինի արդեն հունիսին։
Երգը, որը կոչվում է «I Rise» արդեն երգչուհու յութուբյան ալիքում է։ Երգի համար պարային տեսահոլովակ է նկարահանվել, որի մեջ պարում է հենց ինքը՝ Մադոննան։
Ալբոմում տեղ կգտնեն 15 ստեղծագործություն։
Երգերից մի քանիսը ստեղծելիս երգչուհուն ոգեշնչել է լատինոամերիկյան մշակույթը։Ալբոմում կլինեն ինչպես անգլերեն, այնպես էլ իսպաներեն և պորտուգալերեն ստեղծագործություններ։
