Տեսանյութեր

Մադրիդում պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է վիրավորվել

laSexta հեռուստաալիք-ի հաղորդմամբ՝ Մադրիդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել։

Պայթյունի վայրում աշխատել են հրշեջները, ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Ըստ նախնական վարկածի՝ Մադրիդի կենտրոնում գտնվող շենքում հզոր պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, ինչի հետևանքով շինության երեք հարկերն փլուզվել են։ Պայթյունը տեղի է ունեցել Տոլեդո փողոցում՝ ծերանոցի հարևանությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ