fbpx
Սպորտ

Մադրիդում խաղալով մենք ավելի շատ ազատ գոտիներ ենք ստանում․ Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ «Ռեալի» դաշտում իրենց համար խաղալն ավելի հեշտ է, քանի տանը։

«Խաղալով Մադրիդում` մենք ավելի շատ ազատ գոտիներ ենք ստանում: «Ռեալն» ավելի շատ է հարձակվում, քանի որ տանտիրոջ կարգավիճակն իրենց պարտադրում է դա անել, տրիբունաները նրանց առաջ են մղում:

«Կամպ Նոու»-ում նրանք այլ կերպ են խաղում` ավելի խորքից, ավելի խիտ և ավելի շատ են դիմում հակագրոհների` օգտագործելով իրենց հարձակվողների արագությունները: «Բերնաբեում» մենք 90 րոպե խաղում ենք հավասար պայմաններում: «Կամպ Նոու» մարզադաշտում խաղերն ավելի փակ ու բարդ են լինում», – Մեսսիի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ առաջիկա Էլ-կլասիկոն կմեկնարկի վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ