fbpx
Աշխարհ

Մադուրոն հայտարարել է 50 հազարից ավելի ազգային ջոկատներ ստեղծելու մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է առաջիկայում 50 հազարից ավելի ազգային ջոկատներ ստեղծելու մասին: Նրա խոսքով՝ մինչև մայիս կազմավորվող ստորաբաժանումներում կներգրավվեն 2 միլիոնից ավելի կամավորներ, որոնց խնդիրն է լինելու հայրենիքը Հյուսիսամերիկյան կայսրությունից պաշտպանելը:

Հիշեցնենք, որ խոշոր հակակառավարական ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին:

Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց երկրի նախագահ: Նրան աջակցեցին ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ:

Ի պատասխան, Վենեսուելան խզեց դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ