Աշխարհ

Մադուրոն հայտնել է Կոլումբիայի սահմանին զորավարժություններ անցկացնելու մասին

Վենեսուելայի զինված ուժերը զովարժություններ են անկացնելու Կոլումբիայի սահմանին: Այս մասին հայտնել է Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հաղորդում է TACC-ը:

«Ես որոշում եմ ընդունել սեպտեմբերի 10-28-ը զորավարժություններ անցկացնել ամբողջ արևմտյան սահմանի երկայնքով»,- ասել է նա ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Twitter-ով:

Մադուրոն նաև կարգադրել է ուժեղացնել Կոլումբիայի սահմանին վերահսկողությունը և հայտարարել Կոլումբիայի կողմից Վենեսևելայի դեմ ագրեսիայի վտանգի պատճառով սպառնալիքի նարնջագույն մակարդակ:

Անցյալ շաբաթ Կոլումբիայի իշխանությունները Վենեսուելայի կառավարությանը մեղադրել էին ձախ արմատական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման նախկին ապստամբներին ապաստան և օգնություն տրամադրելու համար. խմբավորումը հայտարարել է զինված պայքարին վերադառնալու մասին: Կարակասն իր հերթին Բոգոտային մեղադրել էր ահաբեկիչներին թաքցնելու մեջ, որոնք Վենեսուելայում պայթյուններ էին կազմակերպել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ