fbpx
Աշխարհ

Մադուրոն նշել է, որ Կոլումբիան սպառնալիք է Վենեսուելայի համար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի Կոլումբիային անվանել է անգործունակ պետություն, որի տարածքից ծայրահեղականները հարձակումներ են իրականացնում Բոլիվարական Հանրապետության վրա: Այս մասին հաղորդում է TACC-ը:

«Այդ երկիրը անգործունակ պետություն է, որի սահմաններին բարգավաճում են մաքսանենգները, թմրավաճառները և ռազմականացված խմբավորումները»,- Կարակասում ելույթ ունենալիս հայտարարել է Մադուրոն:

Բոլիվարական Հանրապետության նախագահը հավելել է, որ Վենեսուելայի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 22 տոննա թմրանյութեր, որոնք բերվել են հարևան երկրի տարածքից:

«Այս տարի Վենեսուելան ռեկորդ է սահմանել Կոլումբիայից ստացվող թմրանյութերի առգրավման գործում»,- շեշտել է նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ