fbpx
Աշխարհ

Մադուրոն պատասախանել է Վենեսուելան լքելու մասին Պոմպեոյի հայտարարությանը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատասխանել է երկրից փախչելու մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը:

«Մայք Պոմպեոն ասել է, որ Մադուրոյի ինքնաթիռը պատրաստ էր, որ թռչեր, և ռուսներն արգելել են նրան լքել երկիրը: Խնդրում եմ Ձեզ, պարո՛ն Պոմպեո, նման բաները լրջությամբ չեն ասում»,- ասել է Մադուրոն:

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր աջակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և սկսել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործողությունների վերջնական փուլը։ Հայտարարությունից հետո, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկրում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի Բոլիվարյան հանրապետության տարածքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ