fbpx
Աշխարհ

Մադուրոն շնորհակալություն է հայտնել ըննդիմությանը

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն է հայտնել ընդդիմության ներկայացուցիչներին՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար բանակցային գործընթացին մասնակցելու համար: Այս մասին Մադուրոն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Վենեսուելայի ընդդիմությանը, որը դեռևս շարունակում է մասնակցել քաղաքական երկխոսությանը՝ «Օսլոյի մեխանիզմ»-ի միջոցով»,- գրել է երկրի նախագահը:

Մադուրոն նաև վերահաստատել է իր պատրաստակամությունը «մնալ բանակցությունների սեղանի շուրջ» ՝ երկրում խաղաղություն ապահովելու Շուրջ համաձայնության գալու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ