fbpx
Աշխարհ

Մադուրոն ուղերձով դիմել է Թրամփին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ ստորագրահավաք-արշավ՝ երկրի գործերին չմիջամտելու պահանջով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը; Փետրվարի 7-ին նա միացել է ակցիային և զետեղել իր ստորագրությունը։

Նշվում է, որ արշավի նպատակը հանդիսանում է առնվազն 10 մլն ստորագրության հավաքումն ընդդեմ ԱՄՆ միջամտության։

Վենեսուելայի առաջնորդը տիկնոջ հետ եկել է մայրաքաղաք Կարակասի Բոլիվարի հրապարակ, որտեղ տեղակայված է ստորագրահավաքի կենտրոններից մեկը։ Ելույթի ընթացքում նա մեղադրել է Սպիտակ տան ղեկավարին հարավամերիկյան երկրում ճգնաժամից դուրս գալուն ուղղված՝ Ուրուգվայի և Մեքսիկայի նախաձեռնած երկխոսությունը խափանելու մտադրության մեջ։

Մադուրոյի խոսքով՝ իշխանություններն ու ընդդիմությունը պետք է բանակցային սեղանի շուրջ նստեն հանուն Վենեսուելայի բարօրության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ