Մադուրոյի ասուլիսի ընթացքում էլեկտրականության անջատումը խուճապ է առաջացրել

Միացեք մեզ՝
857102ad74f18d7fa959c67e72d1e6fd__1440x

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առանձնատանը հոսանքազրկում է տեղի ունեցել: Երկրի ազգային էներգետիկ կորպորացիայից հայտարարվել է, որ հոսանքազրկումները տարածվել են մայրաքաղաքի՝ ընդհանուր թվով 19 շրջանների վրա, հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել «Սա տա-Մոնիկա» կայանում, ինչի հետևանքով տուժել են Կարակասի Լոս-Պրոսերես և Սանտա Մոնիկա շրջանները:

Հաղորդվում է, որ հոսանքազրկման ընթացքում Մադուրոն լրատվամիջոցներին մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման է եղել: Էլեկտրականության անջատումից հետո տեխնիկան անջատվել է, սենյակում մթություն է տիրել: Այդ պահին Մադուրոյի անվտանգության աշխատակիցները շրջապատել են նրան, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչները շփոթության մեջ են ընկել:

Դրանից որոշ ժամանակ անց էլեկտրականությունը կարճ ժամանակով վերականգնվել է: Նշվում է նաև, որ այդ ընթացքում սենյակում հոսանքազրկումը կրկնվել է մի քանի անգամ:

Ամենաթարմ