Մադուրոյի կուսակիցը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Մադուրոյի կուսակիցը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Վենեսուելայի կառավարող Միասնական սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր և ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ուգո Կարվախալը փետրվարի 21-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել Է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Պարոն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդո Մարկես, ձեր առջև Է ևս մեկ զինվոր, որը պատրաստ Է պայքարելու հանուն ազատության և ժողովրդավարության»,- ասել Է նա Twitter-ում հրապարակված տեսաուղերձում:

Տեսաուղերձում Կարվախալը, որ ռազմական հետախուզությունը գլխավորել Է նախկին նախագահ Ուգո Չավեսի օրոք, նաև անօրինական Է համարել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը և վենեսուելացի զինվորականներին կոչ Է արել չխանգարելու արտասահմանյան մարդասիրական օգնության ներկրմանը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հրապարակող՝

Ամենաթարմ