fbpx
Հասարակություն

Մահացել է ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը

Մահացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ պատգամավոր Երջանիկ Աբգարյանը: Նրա մահվան լուրը հաստատեցին Հայ ազգային կոնգրեսից:

Azat TV մեդիանախաձեռնությունը ցավակցում է Երջանիկ Աբգարյանի ընտանիքին և հարազատներին:

Երջանիկ Աբգարյանը հայ քաղաքական և պետական գործիչ էր։ Մասնագիտությամբ՝ արևելագետ։

Նա ծնվել էր 1940թ. փետրվարի 8-ին Ավետիս Աբգարյանի ընտանիքում, Արգել գյուղում (Կոտայքի Մարզ):

1958-1963թթ. որպես փականագործ աշխատել էր Երևանի կաբելային և սարքաշինության գործարաններում,

1964-1968թթ. սովորել էր Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժնում,

1968-1970թթ. ծառայել էր Սովետական բանակում,

1970-1990թթ. աշխատել էր ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում,

1988թ. անդամագրվել էր այդ տարվա մայիսին ստեղծված Արցախյան շարժման Հայաստանի կոմիտե (Ղարաբաղ Կոմիտե) կազմակերպությանը:

1990-1995թթ. եղել էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Սովետական Միության փլուզումից հետո ՀՀ ԱԺ պատգամավոր:

Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ