Մշակույթ

Մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին

97 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter հրատարակությունը:

Ընտանիքի ներկայացուցիչ Դևիդ Վան Դոյզենի խոսքով՝ Բարբարան մահացել է բնական պատճառներով՝ իր տանը:

Փերրին ծնվել է 1921 թվակականի հունիսի 22-ին Նորֆոլք քաղաքում: Իր կարիերայի ընթացքում խաղացել է բազմաթիվ կինոժապավեններում, բայց նրան առավել մեծ հռչակ է բերել մասնակցությունը «Դիք Վան Դեյքի շոուն» հեռուստատեսային հաղորդման նկարահանումներին, որտեղ նա կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Մորիս Սորելի կնոջ դերը:

Ինչպես նաև Փերրին նկարահանվել է«Շոկային միջանցք» դրամայում և «Մերկ համբույր» ֆիլմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ