Սպորտ

Մահացել է «Արարատի» մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչը

«Արարատ» Երևան ֆուտբոլային ակումբի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․

«Խորին վշտով տեղեկացնում ենք, որ երեկ (հոկտեմբերի 1-ին – խմբ․) «Արարատի» մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչ Հակոբ Անդրեասյանը թիմի հանդիպման ժամանակ գլխուղեղի կաթված է ստացել։

Նա, այսօր (հոկտեմբերի 2-ին – խմբ․) հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է 66 տարեկան հասակում։

Անդրեասյանը մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Հովհաննես Համբարձումյանը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Մայիս Ազիզյանը։

Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 46 հասցեում»։

https://www.facebook.com/fcararatyerevanofficial/photos/a.1567041756662771/2797526530280948/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBbMMAFFThAn5t8Ki7_u5Fn4tmDDXvL9uGB0kKHON6-zQD4in2jx0rQnl4iTWdDZUTLJpRf8M3DTOJ3wHfWiAH9V2AfbWwwIeUzu3FrWahQbdOvtjgbqJFVyAkgwLAaMnorQqgDf8soc_GGE0aU5D5gccJdy-55iXTEnUM9NXmLrgdhqHns99xGckErCCyZ4-M7486KdQSIhK9KO_Wv7M1ire47DtrCUjp851KUT2jKxLzjWuE-rxww3coOwbTag7QsLwpwygtrAIAMgWUuHpB10b704BD-4C6qha5g_ixjvAp_zwrRx_UAzy4ZD_5EBtL6FgB0ZTEG2C4aaI7ww-YD7OeR&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ