Սանկտ Պետերբուրգում մահացել է աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը:
Նա 88 տարեկան էր:
Ժորես Ալֆյորովը ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։
1960-ականների վերջին ֆիզիկոս Ժորես Ալֆյորովը ստեղծել է աշխարհում առաջին կիսահաղորդիչ լազերը իր կողմից ստեղծած հետերոստրուկտուրաների վրա։ Իսկ 2000 թվականին ակադեմիկոս Ալֆյորովը ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակի է արժանացել։
