Հասարակություն

Մահացել է բանաստեղծ Յուրի Սահակյանը

Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանը: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Վաստակաշատ գրողի, մանուկների և բոլոր ընթերցողների սիրելի բանաստեղծի ու բարեկամի, հրաշալի գործընկերոջ և մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների ու մտերիմների սրտերում», – գրել նա:

Յուրի Սահակյանը հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների (մեծ մասը գրված մանուկների համար)։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր։

Նրա մահվանն իր Facebook-ի էջում անդրադարձել է նաև գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

«Երբ ուսումնասիրում էի 1960-ականներին ասպարեզ իջած բանաստեղծների գործերը, սկզբում ինձ ամենաշատը հենց Յուրի Սահակյանն էր տպավորել», – գրել է Նիկողոսյանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ