Երկարատև հիվանդանությունից հետո 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Յանեզ Կոչիյանչիչը։
Այս մասին հայտնում են կառույցի ԵՕԿ-ի պաշտոնական կայքից։
Կոչիյանչիչը կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Նա նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ էր։
Սլովենացին ղեկավարել է 2019 թվականին Մինսկում անցկացված Եվրոպական խաղերի ու Եվրոպայի երիտասարդական օլիմպիական խաղերի փառատոնների կազմակերպչական աշխատանքները։
