Աշխարհ

Մահացել է Հայաստանի մեծ բարեկամ, Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից՝ Օլիվիե Դասոն

Ֆրանսիայում սեփական ուղղաթիռով վթարի է ենթարկվել միլիարդատեր, քաղաքական գործիչ Օլիվիե Դասոն։ Ավիավթարի հետևանքով Դասոն, ցավոք, զոհվել է։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ Դասոյի կարողությունը գնահատվել է 7 միալիարդ դոլար ու նա համարվել է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Դասոյի հայրը՝ Սերժ Դասոն, նույնպես մեծահարուստ է ու հայտնի բիզնեսմեն։ Ավագ Դասոն Le Figaro թերթի սեփականատերն է։

Օլիվի է Դասոն 69 տարեկան էր։ Նա 2002 թվականից դադարել է զբաղվել բիզնեսով, քանի որ հենց այդ տարի ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր։

Նշենք, որ կրտսեր Դասոյի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշել է, որ խոր ցավ ապրեց՝ իմանալով իր բարեկամի անժամանակ ու ողբերգական մահվան մասին։

«Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Նրա հետ մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ էինք զրուցում նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին: Այդ թեմայով մենք քննարկում ունեցանք նաև նրա՝ Հայաստան այցի ժամանակ: Օլիվիե Դասոյի եռանդուն աջակցությամբ էին «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչներն այցելել Հայաստան, և արդեն իսկ ուրվագծվում էր ապագա համագործակցությունը», –  ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ