fbpx
Աշխարհ

Մահացել է «Հիսուս Քիստոս – Գերաստղ» մյուզիքլի գլխավոր դերակատարը

68 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի երգիչ Ջեֆ Ֆենհոլտը, Բրոդվեյի «Հիսուս Քիստոս – Գերաստղ» մյուզիքլի օրիգինալ տարբերակի գլխավոր դերակատարը: Այդ մասին գրել Է երաժշտի որդի Տրիստանը Facebook-ի իր Էջում:

«Երեկ հայրս՝ Ջեֆ Ֆենհոլտը, վերադարձավ տուն, որպեսզի լինի Տիրոջ հետ»,- հայտնել Է նա: Ֆենհոլտը նաև հավելել Է, որ իր հայրն, ինչպես և բոլոր մարդիկ, իդեալական մարդ չԷր, բայց ճանաչեց Հիսուսին և իր կյանքը նվիրեց ծառայությանը:

Մյուզիքլում խաղացած դերը միանգամից փառք բերեց Ֆենհոլտին, սակայն դա դարձավ նրա կարիերայի գագաթնակետը:

«Հիսուս Քրիստոս – Գերաստղը» բրիտանացի կոմպոզտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի ռոք-օպերան Է, որն առաջին անգամ Բրոդվեյում ներկայացվել Է 1971 թվականի հոկտեմբերին: Ընդամենը Ֆենհոլտը Հիոսուսի դերը Մարկ Հելինգերի թատրոնում կատարել Է ավելի քան 700 անգամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ