fbpx
Մշակույթ
18:20 27/02/2020

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

58 տարեկան հասակում կյանքից հեռացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Այս մասին Facebook-ի էջերում գրառումներ են կատարել պատմաբան Վահե Լորենցն ու «Հայ կինոյի վերածնունդ» կազմակերպությունը:

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․

Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․

Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․», – գրել է Լորենցը։

«Ցավալի Լուր․․․

Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը։

Գիտությանը և մշակույթին նվիրյալ անհատականություն, որի թողած ուսումնասիրություններով ժառանգությունը դեռ սերունդներ է կրթելու։

Իր գործին նվիրյալ եզակի տեսակով ազնիվ մարդ և մասնագետ։ Ցավակցում ենք Կարապետյանների ընտանիքին և նրա մտերիմներին», – գրված է կազմակերպության էջում։

Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․

Gepostet von Vahe Lorents am Donnerstag, 27. Februar 2020

Ցավալի Լուր․․․Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը։ Գիտությանը և մշակույթին…

Gepostet von Հայ կինոյի վերածնունդ ՀԿ am Donnerstag, 27. Februar 2020

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ