Մահացել է «The Animals»-ի կիթառահարը-Azat TV
Ժամանց
11:51 30/01/2021

Մահացել է «The Animals»-ի կիթառահարը

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է հեղինակավոր «The Animals» ռոք խմբի կիթառահար Հիլթոն Վալենթայնը։

Այս մասին տեղեկանում ենք ABKCO Music & Records ձայնագրման ընկերության Twitter-ի էջից։

Երաժիշտը կյանքից հեռացել է այսօր առավոտյան։ Նա խմբի հիմնադիրներից ու օրիգինալ կազմի անդամներից մեկն էր։

Վալենթայնը խմբին միացել է 1960-ականներին։ Տարիներ անց խումբը փլուզվել է՝ տարաձայնությունների հետևանքով։ Հետագայում միավորման որոշ փորձեր եղել են, որոնց մասնակցել է նաև Վալենթայնը։ Նա զուգահեռ նաև զբաղվել է անհատական կարիերայով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ