Մահացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն, «Լրատվական ռադիոյի» հիմնադիր Կորյուն Խումարյանը։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա որդին՝ Գարեգին Խումարյանը։
Նա 69 տարեկան էր, իսկ 70-ամյակը լրանալու էր նոյեմբերի 1-ին։
Նրա հոգեհանգիստը կկայանա այսօր՝ 18:00-20:00-ն՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունն էլ կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Շահումյան-2 գերեզմանատանը։