Սպորտ
01:42 31/03/2020

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է հայ շախմատիստը։

Նա նշել է, որ խոսքեր չունի ծանր կորուստը նկարագրելու համար:

«Նա չափազանց աշխատասեր, խելացի և կենսուրախ անհատականություն էր: Սիրում եմ հավերժ, ննջի՛ր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը:

Նշենք, որ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր  կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն ծանր:

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։

Լևոնի ու Արիանայի հարսանյաց արարողությունը տեղի էր ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ