fbpx
Աշխարհ

Մահացել է Լյուքսեմբուրգի մեծ դուքսը

98 տարեկան հասակում մահացել է Լյուքսեմբուրգի մեծ դուքս ժանը, որը գահն զբաղեցրել է 1964 – 2000 թվականներին: Ապրիլի 23-ին այդ մասին հայտնել է նրա որդին՝ մեծ դուքս Անրին:

«Մեծ վշտով հայտնում եմ իմ սիրելի հոր՝ նորին Թագավորական Բարձրություն Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանի մահվան մասին, որը մեզնից հեռացավ ընտանիքի շրջապատում»,- մեջբերում է միապետի պալատի մամուլի ծառայությունն Անրիի խոսքը:

Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանը գահից հրաժարվել եւ թագն Անրիին է հանձնել 2000 թվականի հոկտեմբերին՝ պահպանելով իր բոլոր տիտղոսները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ