Մահացել է NASA-ի թռիչքների առաջին ղեկավարը-Azat TV
Գիտություն
12:00 23/07/2019, 12:00

Մահացել է NASA-ի թռիչքների առաջին ղեկավարը

ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է NASA-ի տիեզերական առաքելությունների թռիչքների առաջին ղեկավար Քրիս Քրաֆթը:

«NASA-ի առաջին ղեկավարներից մեկի՝ Քրիս Քրաֆթի մահով Ամերիկան կորցրեց ազգային արժեքներից մեկը։ Մենք մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Քրաֆթի ընտանիքին»,- ասվում է NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնի հայտարարությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Քրիսը թիմի առանցքային անդամներից էր, որն օգնել է մեր ազգին մարդ ուղարկել տիեզերք ու Լուսին, նրա ավանդը անհնար է գերագնահատել: Քրիսը թռիչքների ղեկավարն էր տիեզերքի նվաճման պատմության ամենանշանակալի ժամանակներում, երբ մարդիկ առաջին անգամ դուրս եկան Երկրի ուղեծիր և տիեզերանավի սահմաններից դուրս»,-նշվում է հայտարարությունում։

«Ավելի խորանալով մեր Արեգակնային համակարգի լայնություններում՝ մենք կանգնած ենք նրա ուսերին, և նա միշտ մեզ հետ կլինի մեր ճանապարհորդություններում»,- ավելացնում է Բրայդենսթայնը։

Նշվում է, որ իր աշխատանքի համար Քրաֆթը պարգևատրվել է NASA-ի «Ականավոր առաջնորդության համար» մեդալով։ Ավելի ուշ նա ղեկավարել է NASA-ի Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ