fbpx
Աշխարհ

Մահացել է Անգոլայի երկրորդ նախագահը

79 տարեկան հասակում մահացել է Անգոլայի երկրորդ նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը, որը ղեկավարել է աֆրիկյան երկիրը 38 տարի՝ 1979-2017 թթ.:

Այս մասինին հայտնում է բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ BBC-ի՝ Սանտուշի կողմնակիցները նրան անվանում են «խաղաղության ճարտարապետ», քանի որ հենց նա է վերջ դրել 1975 թվականից ի վեր շարունակվող քաղաքացիական պատերազմին: Սակայն քննադատներն ասում են, որ Սանտուշի երկարամյա նախագահության ընթացքում Անգոլայում ծաղկել էր կոռուպցիան և խախտվում էին մարդու իրավունքները, և հենց անձնիշխանությունն ու կոռուպցիան թույլ չեն տվել նրան պահպանելու իր իշխանությունը: Նա իշխանության էր եկել 1979 թվականին՝ 37 տարեկան հասակում:

Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը սերտորեն կապված է եղել Խորհրդային Միության հետ և ամուսնացած է եղել ռուսաստանցի կնոջ հետ: Նրանց դուստրը Ֆորբսի վարկածով դարձել է Աֆրիկայի առաջին կին միլիարդատերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ