fbpx
Սպորտ

Մահացել է ԽՍՀՄ չեմպիոն, ըմբիշ Նազար Ալբարյանը

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի՝ ազատ ոճի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյան: Այդ մասին տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Ալբարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 31-ին, հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում ժամը 17:00-20:00-ն:

Հուղարկավորությունը նույն վայրից, հաջորդ օրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ