fbpx
Աշխարհ

Մահացել է Roxette խմբի մեներգչուհին

61 տարեկան հասակում մահացել է Roxette շվեդական խմբի մեներգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Expressen թերթը՝ հղում անելով խմբի մենեջերին։

«Խորը վշտով հայտնում ենք, որ մեր ամենատաղանդավոր ու սիրելի արտիստուհիներից մեկը հեռացել է մեզանից: Մարի Ֆրեդրիկսոնը մահացել է դեկտեմբերի 9-ի առավոտյան՝ հիվանդությունից»,-հրատարակությունը մեջբերում է կոլեկտիվի մենեջեր Մարի Դիմբերգի խոսքը:

2002 թվականին Ֆրեդրիկսոնի մոտ հայտնաբերել էին գլխուղեղի ուռուցք, երգչուհուն հաջողությամբ վիրահատել են: Բուժընթացից հետո նա վերադարձել է աշխատանքի, բայց 2015 թվականի սեպտեմբերին խոստովանել է, որ ինքը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, իսկ երբեմն էլ դժվարությամբ է քայլում: 2016 թվականին Roxette-ը չեղարկեց շրջագայությունը խմբի 30-ամյակի կապակցությամբ:

Roxette-ը ստեղծել են Ֆրեդրիկսոնը և Փեր Գեսլեն 1986 թվականին: Խմբի ամենահայտնի կոմպազիցիաներից մեկը դարձել է It Must Have Been Love (Christmas For The Broken-Hearted) երգը, որը թողարկվել է 1987 թվականի նոյեմբերին: Փոխված տարբերակով այն տեղ է գտել «Սիրունիկը» (1990 թ.) հոլիվուդյան ֆիլմի սաունդթրեքում: Ավելի ուշ հայտնվել են բազմաթիվ այլ կոմպոզիցիաներ, այդ թվում՝ The Look-ը, Listen To Your Heart-ը, Joyride-ը, How Do You Do!-ն, Spending My Time-ը, որոնք լայն տարածում են գտել:

Իր պատմության ընթացքում շվեդական կոլեկտիվը տվել է 557 համերգ: Roxette-ի չորս երգեր առաջին տեղն են զբաղեցրել Billboard ամերիկյան չարթերում: Ընդամենը երգչուհին թողարկել է ութ ստուդիական ալբոմ, վերջինը՝ 2013 թվականին:

Խմբի կողմից վաճառված ալբոմների ընդհանուր թիվը գերազանցում է 75 մլն օրինակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ