Առողջապահություն
11:41 28/10/2021

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, անվանի բժիշկ Ռուբեն Հովհաննիսյանը

Կյանքից հեռացել է բժիշկ, կլինիկական ախտաբան-ֆիզիոլոգ, ռեանիմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուբեն Հովհաննիսյանը։

Այս մասին հայտնել են Առողջապահության ազգային ինստիտուտից։ Հովհաննիսյանը հանդիսանում էր ինստիտուսի աշխատակից։

Նշվում է, որ նա իր կյանքն անմնացորդ ծառայեցրել է գիտությանը՝ թողնելով աշխատանքային հարուստ կենսագրություն։

Ինստիտուտը ցավակցություն է հայտնել՝ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ։

Նշենք, որ Հովհաննիսյանը նաև Հայաստանում միկրոշրջանառության առաջին լաբորատորիայի հիմնադիրն էր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ