fbpx
Աշխարհ

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ երկրորդը։ Լուրը հաստատել է Բուքինգեմյան պալատը։

Հիշեցնենք, որ այսօր Բուքինգհեմյան պալատն ավելի վաղ հայտարարել էր, որ թագուհու առողջական վիճակը վատացել է, նա բժիշկների հսկողության տակ է։

Թագուհին Շոտլանդիայում գտնվող Բալմորալ ամրոցում էր, որտեղ նրան այցելության են մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից հետո Լոնդոնում մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ։

96-ամյա միապետը երկիրը ղեկավարում էր արդեն ավելի քան 70 տարի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ