fbpx
Մշակույթ

Մահացել է The Monkees խմբի համահիմնադիրը

Ամերիկյան The Monkees խմբի նախկին կիթառահար Պիտեր Տորկը մահացել է 78 տարեկանում: Այս մասին նշվում է երաժշտի ֆեյսբուքյան էջում:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

ԶԼՄ-ների տեղեկություններով` երաժիշտը նախկինում վիրահատությամբ հեռացրել էր գլխուղեղի չարորակ ուռուցքը, սակայն դրանից հետո էլ շարունակել է ելույթ ունենալ խմբով:

The Monkees-ում նա սկսել էր ելույթ ունենալ 1965 թվականից` խմբի հիմնադրումից ի վեր: Խմբի առավել հայտնի կոմպոզիցիան Last Trainto Clarksville-ն է: Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է 13 ալբոմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ