64 տարեկան հասակում մահացել է թենիսի ավստրալացի նախկին աստղ և Ուիմբլդոնի կրկնակի չեմպիոն Փիթեր ՄքՆամարան։
Ինչպես հայտնել է ընկերը՝ Դավիթ Լոուն, Մքնամարան մահացել է քաղցկեղից Գերմանիայում՝ իր տանը։
Մելբուրնում ծնված թենիսիստը Ուիմբլդոնի չեմպիոն է դարձել 1980 և 1982 թվականներին, իսկ 1979թ․ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն։
ՄքՆամարան ծավալել էր նաև մարզչական գործունեություն։