fbpx
Հասարակություն

Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նա ընդգծել է, որ օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք։

«Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։
Կառավարությունը (ի դեմս վարչապետի խոսնակի), պատասխանելով ՀԿ-ների՝ Հայաստանում երկշաբաթյա խիստ կարանտին հայտարարելու պահանջին (մերժելով այն), կոչ է անում ՀԿ-ներին աջակցել հանրության շրջանում վիրուսի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։
Հարց չկա, վաղուց ենք անում, շարունակելու ենք։ Բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հանրային արշավ ենք անում, ապատեղեկատվությունների դեմ ենք պայքարում, տեղերում ոստիկաններին ենք հսկում (որ իրենք էլ իրենց գործը անեն) ու նույնիսկ աջակցում ենք դիմակ ներկրող տնտեսվարողներին (որ դիմակները էժանանան)։
Բայց այս պատերազմում հրամանատարությունը կառավարությանն է։ Կառավարությանը աջակցելով հանդերձ չենք կարող չհարցնել՝ այդ ո՞նց եղավ, որ Հայաստանը COVID19-ի դեմ պայքարում աշխարհում գրավեց ամենավատ հորիզոնականները։
Երեկվա դրությամբ մենք միավոր բնակչության հաշվով օրական մահերի քանակով ամբողջ աշխարհում զիջում էինք միմիայն Մեծ Բրիտանիային, իսկ օրական նոր դեպքերի առումով 6-րդ հորիզոնականում էինք (զիջելով Քաթարին, Ջիբութիին, Չիլիին, Պերուին ու Քուվեյթին)։ Աղբյուրը՝ ECDC:
Խնդրում եմ՝ ՀԿ-ներին այդպես ինքնավստահ պատասխանելուց հիշեք, որ դուք այս պահի դրությամբ COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/danioanis/posts/10221295020862099

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 28-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ Իսկ այսօր՝ մայիսի 29-ին, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 460 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ:  Արձանագրվել է մահվան 7 դեպք:

Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը 5․ 940․560 է, գրանցվել է մահվան 362․829 դեպք, առողջացել՝ 2․606․842 պացիենտ։

ԱՄՆ-ում մինչ օրս գրանցվել է 1․770․330 դեպք, մահացել՝ 103․379 պացիենտ և առողջացել՝ 498․938 պացիենտ։

Բրիտանիայում հաստատվել է ՝ 438.812 դեպք, մահացել՝ 26.764 և առողջացել՝ 193․181 պացիենտ։

Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է՝ 387․623 դեպք, մահացել՝ 4․374, առողջացել՝ 159․257 պացիենտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ