fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում նախատեսված մահապատիժը չի հետաձգվի

ԱՄՆ-ում 17 տարվա մեջ առաջին մահապատիժը, որը նախատեսված է հուլիսի 13-ին, չի հետաձգվի։

CNN-ի հաղորդմամբ՝ Ինդիանա նահանգի շրջանային դատարանի ընդունած որոշումը անվավեր է ճանաչվել ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանի վճռով ու արգելվել է մահապատժի օրվա տեղափոխումը։

Ավելի վաղ հանցագործի զոհերը հարազատները դիմել էին դատարան, որպեսզի հետաձգվեր մահապատժի օրը, քանի որ նրանք անհանգստացած էին կորոնավիրուսով վարակվելու վտանգով։ Բանն այն է, որ վերջիններս ներկա են գտնվելու մահապատժին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ