fbpx
Առողջապահություն

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեկ գրանցվել է 2354 նոր դեպք։

«Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։

Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք․

Դիմակ դնենք ամեն ուր և հաճախ ախտահանենք ձեռքերը։ Հենց այսօր պատվաստվենք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղադրվել են շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:

Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»,- գրել է Ավանեսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ