fbpx
Առողջապահություն

Ընդհանուր առմամբ 350-ով մահճակալային ֆոնդը ավելանում է վերջին ծավալումների արդյունքում

Այսօր պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 350-ով կամ 15 տոկոսով մահճակալային ֆոնդը ավելանում է վերջին ծավալումների արդյունքում։

Նախարարը նշել է՝ որոշում է կայացվել հետևյալ բժշկական կենտրոնների ծավալման՝ Վեդիի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, Սպիտակի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, որոնց մեջ ներառված են նաև թթվածնաթերապիայի համար մահճակալներ, քանի որ մեր փորձը ցույց տվեց, որ մեր քաղաքացիները պարզապես ավելի շատ կարիք ունենք թթվածին շնչելու, քան թե արհեստական շնչառության վրա լինելու։

«Եթե մենք կարողանում ենք վաղ շրջանից նրանց ապահովել բավարար թթվածնաթերապիա, մենք կանխարգելում ենք նրանց բարդացումը ուշ շրջաններում։ Նաև ծավալվելու որոշում է կայացվել Դիլիջանի բժշկական կենտրոնի մասով, որը 55 մահճակալ, 5 ռեանիմացիոն մահճակալ, ինչպես նաև Մարտունի ԲԿ-ի մի բաժաբնմունքի 40 մահճակալ ծավալով։ Երևանում ունենք թվով 14 նոր ռեանիմացիոն մահճակալներ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում։ Եվս մեկ մասնավոր ԲԿ-ի ներգրավվում ունենք, խոսքը Արմենիա ԲԿ-ի մասին է, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար, կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի, 8 մահճակալ՝ ծայրահեղ ծանր դեպքերի համար»,- հավելել է Արսեն Թորոսյանը։

Նախարարն անդրադարձել է այն քննադատություններին, թե ինչու մինչև հիմա այդ հիվանդանոցները չէին ներգրավվել և քաղաքացիները հերթի մեջ հոսպիտալացմանն էին սպասում։ Նախարարը նշել է, որ ծավալման առաջին փուլ է եղել՝ ընդհանուր 2000 մահճակալային ֆոնդի ներգրավվմամբ, ինչը աննախադեպ է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ