fbpx
Աշխարհ

Մահչուփյանը ընտրվել է Դավութօղլուի հիմնադրած կուսակցության գործադիր խորհրդի անդամ

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից օրերս հիմնադրված «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրել են կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողվների անդամներին:

Թուրքիայի նախկին վարչապետը նիստի 132 մասնակիցների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է «Ապագա» կուսկացության նախագահ:

Կուսակցության 60 հոգուց կազմված գործադիր խորհրդի անդամների թվում է նաև ազգությամբ հայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը:

Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ