fbpx
Արցախ

Մահվան ելքով վրաերթ Ստեփանակերտում

Նոյեմբերի 17-ին ժամը 22:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Հ.-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտի Մաշտոցի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող ՃՈ ՕԿԿ-ի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Լ. Ա.-ին, որից հետո Լ. Ա.-ն պոլիտրավմա, բաց գանգուղեղային վնասվածքով և կլինիկական մահ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», ինչից հետո ժամը 00:50-ին մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ