Ռեփ կատարող Էմինեմը ելույթ է ունեցել Ռոքն-ռոլի փառքի սրահում անցկացված արարողության ժամանակ`պատմելով, թե ինչպես է կյանքի ու մահվան արանքում հայտնվել, գրում է Page Six-ը:
«Երաժշտությունն իրականում փրկել է իմ կյանքը… Այս երեկո ես չպետք է այստեղ լինեի մի շարք պատճառներից ելնելով: Առաջին հերթին, քանի որ ես ռեփեր եմ, իսկ սա Ռոքն-ռոլի փառքի սրահն է: Երկրորդը, քանի որ 2007 թվականին չափից շատ թմրանյութ օգտագործելու հետևանքով քիչ էր մնում մահանայի…»,- ասել է երաժիշտը:
Հետո նա թվարկել է այն արվեստագետներին, ովքեր ազդել են իր աշխատանքի վրա և մի քանի հիթ կատարել՝ «My Name Is», «Rap God» և «Sing for the Moment»: