Հասարակություն

Հրապարակվել են 103 մահվան վկայական․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Կներեք, բայց էլի ես եմ։ Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական։ Էս անգամ, արդարադատության նախարարությունից ինչ-որ արտահոսք ա։ 2019 թվականի փաստաթղթեր են»,- ասված է գրառման մեջ։

Մինչ այս վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ