fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Վարչապետը հայտնում է, որ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Այսօր, ինչպես եւ 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն եւ խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների:

Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռեւիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունիցՙ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան եւ նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երեւույթ:

Իմ ելույթը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2757764707877240

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ