Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով արտահերթ նիստ է գումարել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թուրքիայի և Սիրիայի միջև տեղի ունեցող բախումների հարցով փետրվարի 6-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Տեղեկացվում է, որ նիստը հրավիրվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Անգլիայի պահանջով և կընթանա դռնբաց կարգով։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նիստում ելույթ կունենա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Փեդերսոնը՝ ներկայացնելով փետրվարի 3-ին նոր ռազմական բախումների թատերաբեմ դարձած Սիրիայի հյուսարևմտյան Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը։

Նշենք, որ Իդլիբում սիրիական և թուրքական բանակների բախման հետևանքով ավելի քան 20 զինվորական էր զոհվել։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր․ «Այն վայրում, որտեղ թուրք զինվորի արյուն է հոսել, ոչինչ նախկինի պես չենք թողնի»։ Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այդ բախումները ծայրաստիճան մտահոգիչ էր համարել և կոչ արել անհապաղ դադարեցնել պատերազմը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ