Հասարակություն

ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստությունը։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նաև կոչ ենք անում ներառական երկխոսության՝ լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը:

«Դա պետք է անել՝ ցուցաբերելով լիակատար հարգանք Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացի նկատմամբ»,- հավելել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ