fbpx
Քաղաքականություն

ՄԱԿ-ի ԱԽ-ն վաղը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի

ТАСС լրատվական գործակալությանը կազմակերպության աղբյուրներից մեկը հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ծրագրում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով արտահերթ քննարկում անցկացնել՝ փակ քննարկումների ձևաչափով։

Գործակալության տվյալներով՝ հանդիպումը նախաձեռնել են եվրոպական մի շարք երկրներ։

Ձևաչափը ենթադրում է, որ նիստին մասնակցելու են միայն Անվտանգության խորհրդի 15 երկրների դիվանագետները՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ