fbpx
Աշխարհ

12:30 16/8/2019

ՄԱԿ-ում Քաշմիրին նվիրված նիստ կանցկացվի․ TACC

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հնդկաստանի Ջամմա Քաշմիրի նախկին նահանգին նվիրված նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին: Այս մասին TACC-ին հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի աղբյուրը:

«Նախագահը որոշում է ընդունել նիստն անցկացնել ուրբաթ առավոտյան (Երևանի ժամանակով 18:00-ին) փակ կոնսուլտացիաների ձևաչափով»,- ասել է նա:

Ավելի վաղ համապատասխան հանդիպում էր պահանջել Չինաստանի մշտական ներկացուցչությունը: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամմա և Քաշմիրի նահանգը:

Կառավարության առաջարկության համաձայն, Ջամմա և Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը և դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաև այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի և կառավարման ոլորտում:

Ընդսմին Ջամմա և Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը: Հնդկաստանի Սահմանադրությամբ Ջամմա և Քաշմիրը հատուկ ինքնավարություն ուներ, այս նահանգում բոլոր օրենքները, որոնք ընդունվել են կենտրոնական կառավարության կողմից (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի և մի քանի այլ բնագավառների վերաբերողների), պետք է արժանանային տեղական ասամբլեայի հավանությանը: Հնդկաստանի մյուս շրջանների բնակիչներն իրավունք չունեին հող գնել Քաշմիրում: Նահանգն ունի իր սեփական դրոշը, որը կարգավիճակով հավասար է պետականին և այլն:

Ջամմա և Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին:

Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում է հսկիչ գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում Է զինված անջատականներին աջակցելու մեջ:

Վերեվ