fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ստեղծել կանաչ տնտեսություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել աշխարհի երկրների առաջնորդներին աշխատել «կանաչ» էկոլոգիայի, ոչ թե ստվերային «մոխրագույն» տնտեսության ստեղծման շուրջ:

«Մենք պետք է ընդունենք կլիմայի առումով արտակարգ դրությունը: Տաքացումն արագանում է, իսկ քաղաքական կամքը, ըստ ամենայնի, դանդաղում»,-ասել է նա ուրբաթ Սանտկ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալիս:

«Մեզ պետք է կանաչ, ոչ թե մոխրագույն տնտեսություն»,-ընդգծել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Գուտերիշի խոսքով՝ «անհրաժեշտ է սովորել նորովի կառուցել քաղաքները և դադարել սուբսիդավորել ածխածնային վառելիքը»: Նա հիշեցրել է, որ այդ թեման կքննարկվի կլիմայի հարցով գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա ՄԱԿ-ում սեպտեմբերի վերջին:

Սանտկ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն ընթանում է հունիսի 6-8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» կարգախոսի ներքո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ