Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ողջ օրվա ընթացքում հեռախոսային բանակցություններ է անցկացրել Լիբանանի քաղաքական և ռազմական ղեկավարների հետ, հաղորդում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը լիբանանցի ղեկավարներին խնդրել է իր ուղերձը փոխանցել «Հեզբոլա»-ի առաջնորդներին՝ կոչ անելով խմբավորմանը զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից։