fbpx
Աշխարհ

Մակրոնն ու Զելենսկին հանդիպել են Ելիսեյան պալատում

Agence France-Presse-ը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ելիսեյան պալատ։ Ելիսեյան պալատում սկսվել է Վլադիմիր Զելենսկիի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հանդիպումը։

Հայտնի է, որ Մոսկվայի ժամանակով 15։00-ին նրանց տեսակապով կմիանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Մինչ այս Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը տեղեկացրել էր, որ Զելենսկին կբարձրացնի Դոնբասում իրավիճակի և Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ